Իրանի հյուպատոսն անդրադարձավ Հայաստանին իրանական ԱԹՍ-ներ վաճառելու տեղեկություններին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինն անդրադարձավ շրջանառվող լուրերին, որ Հայաստանը պաշտոնապես հայտ է ներկայացրել իրանական անօդաչու թռչող սարքեր ձեռք բերելու վերաբերյալ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողի հարցին՝ Իրանի հյուպատոսը հաստատու՞մ է այն տեղեկությունը, թե Հայաստանը պաշտոնապես հայտ է ներկայացրել իրանական անօդաչու թռչող սարքեր ձեռք բերելու վերաբերյալ և արդյոք Իրանը պատրաստ է Հայաստանին զենք վաճառել, եթե հայկական կողմը նման ցանկություն ունենա, նա պատասխանեց.

«Ես կարծում եմ՝ այս հարցը ավելի շատ պետք է ուղղել պաշտպանական ոլորտի պատասխանատուներին։ Երկու երկրների պաշտպանության ոլորտի պատասխանատուները միմյանց հետ կապի մեջ են և փոխայցելություններ ու քննարկումներ են ունենում։ Կարծում եմ՝ Հայաստանը երբեք հարձակողական զենքերի կարիք չի ունենա»։

Հայերեն English Español Français Русский

Հայաստանում Չինաստանի դեսպանատանը հանդիսավորությամբ նշվեց Գարնանային փառատոնը՝ չինական Նոր տարին

Ներքին Գետաշենում բացվել է Արցախյան գոյամարտերում  զոհված հերոս հայորդիներին նվիրված հուշահամալիր

ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի սպասվող հանդիպման մասին

ՀՀ նորանշանակ դեսպանը և Ջիբութիի նախագահը դիտարկել են երկկողմ օրակարգի հարցեր

Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները

Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը

Ջո Բայդենը Սպիտակ տան մուտքի առաջ ողջունել է Դոնալդ Թրամփին՝ մինչ վերջինիս երդմնակալության արարողությունը

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի մասնակցի Դոնալդ Թրամփի երդմնակալությանը

Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնության առաջատարն անփոփոխ է

Դոնալդ Թրամփի հազարավոր աջակիցներ հերթ են կանգնել նրա երդմնակալության արարողությանը հետևելու համար