Մշակույթ

Ռիչարդ Կլայդերմանը Երևանում հնչեցրեց իր լավագույն ստեղծագործությունները. հանդիսատեսը «բրավո» վանկարկումներով ընդունեց դաշնակահարին

3 րոպեի ընթերցում

Ռիչարդ Կլայդերմանը Երևանում հնչեցրեց իր լավագույն ստեղծագործությունները. հանդիսատեսը «բրավո» վանկարկումներով ընդունեց դաշնակահարին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրահայտ դաշնակահար Ռիչարդ Կլայդերմանը, որը կարողացել է դասական երաժշտությունը համադրել փոփ, ռոք ժանրերի հետ և ստեղծել իր ուրույն ձեռագիրը, հոկտեմբերի 20-ին մենահամերգով հանդես եկավ երևանյան բեմում՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կլայդերմանը կատարեց իր լավագույն գործերը, որոնք սիրված են ամբողջ աշխարհում, նվագեց մրցանակակիր մի շարք ֆիլմերի սաունդթրեքներ: Եղան նաև իմպրովիզներ:

Լեփ-լեցուն դահլիճը բուռն ծափողջույններով էր արձագանքում դաշնակահարի յուրաքանչյուր կատարմանը, իսկ Կլայդերմանն իր արվեստի երկրպագուներին առավել ոգևորելու համար նվագելուց հետո նոտաները նվիրում էր հանդիսատեսին: Երաժշտասերները ոչ միայն բուռն ծափահարություններով, «բրավո» վանկարկումներով, այլև ծաղկեփնջերով էին իրենց ակնածանքն ու շնորհակալությունը հայտնում ականավոր դաշնակահարին, որը չէր հրաժարվում հենց բեմում լուսանկարվել նրանց հետ:

Կլայդերմանը երրորդ անգամ է Երևանում: Ավելի վաղ նա նշել էր, որ սիրով է վերադառնում Հայաստան, քանի որ լավ հիշողություններ ունի. երևանյան նախորդ համերգներին ևս հանդիսատեսը հուզառատ և ջերմ է եղել, սիրել է իր երաժշտությունը:

Երաժշտի համոզմամբ՝ ինքը հաջողության է հասել աշխատասիրության, ջանասիրության շնորհիվ, և սկսնակներին հորդորում է սիրել իրենց երաժշտական գործիքը, երաժշտությունն ու շարունակ աշխատել, աշխատել և աշխատել:

Դաշնակահարի երկրորդ երևանյան համերգը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Դասական, էթնիկ և ֆիլմերի երաժշտության գործիքավորող, կատարող ֆրանսիացի դաշնակահարՌիչարդ Կլայդերմանը (իսկական անունը Ֆիլիպ Էջեր է) ծնվել է 1953-ին Փարիզում:Դաշնամուրի առաջինդասերն ստացել է երաժիշտհորից դեռ վաղ տարիքում, իսկ ընդամենը 12 տարեկանումարդենկոնսերվատորիայի ուսանող էր:Աշխատել է Միշել Սարդի, Թիերի Լելյուրոնի և Ջոնի Հոլիդեյի մոտ։1976թվականինձայնագրություններթողարկողընկերությանկողմից20այլդաշնակահարներիհետհրավիրվելէլսումների՝բալլադձայնագրելու և այդ ժամանակից մեծ ճանաչում է ձեռք բերել:

Կլայդերմանը ձայնագրել է ավելի քան 1300 մեղեդի՝ յուրօրինակ ոճով միավորելով դասական և փոփ երաժշտությունը:

Հանրաճանաչդաշնակահարիանունըգրանցվելէհամաշխարհայինռեկորդների

Գինեսիգրքում`որպեսաշխարհիամենահաջողակ դաշնակահար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում