Պաշտոնական

Համոզվեցինք, որ Եվրոպական խորհրդարանում Հայաստանն ունի հզոր աջակցություն. ԱԺ պատգամավորները Ստրասբուրգում ներկայացրել են ՀՀ-ին սպառնացող վտանգները

2 րոպեի ընթերցում

Համոզվեցինք, որ Եվրոպական խորհրդարանում Հայաստանն ունի հզոր աջակցություն. ԱԺ պատգամավորները Ստրասբուրգում ներկայացրել են ՀՀ-ին սպառնացող վտանգները

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ու ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը Ստրասբուրգում շարունակելեն հանդիպումները Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից, շուրջ երկու տասնյակ հանդիպումներ են տեղի ունեցել, որոնք անցել են ջերմ, բարեկամական մթնոլորտում:

ՀՀ ԱԺ պատգամավորները հանդիպել են ԵԽ արտաքին հարցերի հանձնաժողովի անվտանգության եւ պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոյի, նույն հանձնաժողովի անդամ Իզաբել Սանտոշի, Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովում Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Անդրիուս Կուբիլիուսի, ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի փոխնախագահ Ռասա Յուկնեվիչիենեի եւ այլ պատգամավորների հետ:

ԱԺ պատգամավորները ներկայացրել են Հայաստանին սպառնացող վտանգները եւ հայ ժողովրդի հաստատակամությունը` ամեն գնով պաշտպանելու Հայաստանի շահերն ու իրավունքները:

Պատգամավորները վստահ են՝ Եվրոպական խորհրդարանում Հայաստանն ունի հզոր աջակցություն. արժեքների վրա հիմնված բարեկամությունն ամուր է, ինչպես երբեւէ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում