Արցախի նախագահը մանրամասներ է ներկայացրել Երևանում ունեցած պաշտոնական հանդիպումների վերաբերյալ

3 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի պատվիրակությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Արտաքին գործերի նախարարի Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ հանդիպումների ընթացքում տեղեկություններ է ստացել վերջին մեկ-մեկուկես ամիսների զարգացումների, հանդիպումների, Հայաստան այցելած տարբեր պաշտոնատար անձանց բարձաձայնած խնդիրների վերաբերյալ, որը հիմք է հանդիսացել եզրակացություններ անելու և հասկանալու ընդհանուր առմամբ Ղարաբաղյան խնդրի հետ կապված ինչ տեսակետներ են հնչում կամ քննարկվում միջազգային հարթությունում:

Այս մասին Արցախի հանրային հեռուստատեսության հետ հարցազրույցի ընթացքում տեղեկացրեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Հասարակությանը պետք է ներկայացնենք իրականությանը, որի մեջ մեկ-մեկ լինում են այնպիսի թեմաներ, որոնք հաճելի չեն, բայց մենք պարտավոր ենք հաշվի առնել այդ ամենը: ԱՄՆ-ի, Եվրոպայի ակտիվությունը Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կամ խաղաղության պայմանագրի հետ են կապված: Մեզ համար պարզ է , որ Ադրբեջանի նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ Շառլ Միշելի, Մակրոնի հեռախոսազրույցների ու բազմաթիվ հանդիպումների քննարկման ժամանակ նաև արծարծվում է Ղարաբաղյան խնդիրը: Եթե մինչև պատերազմը տարածաշրջանի գլխավոր թեման եղել է իրենց ձևակերպմամբ՝ Ղարաբաղյան կոնֆլիկտ, իսկ մեզ համար՝ Արցախի Հանրապետության կարգավիճակի և ապագայի հարցը, ապա այսօր տարածաշրջանային գլխավոր խնդիրը դարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտները, մարտական գործողությունները, քննարկվող թեմաները: Այդ առումով մենք սթափ պետք է գնահատենք իրավիճակը մեզ համար նախընտրելի կամ հեռանկարային քաղաքական կուրսը որոշելու և դրանով առաջնորդվելու համար՝ առանց շեղվելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային նորմից, որը քննարկման ենթակա չէ»,-նշել է Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ ցանկացած հանդիպման ընթացքում նշվում է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը քննարկման ենթակա չէ:

Ըստ Արցախի նախագահի՝ Երևանում ունեցած հանդիպումներից Արցախի պատվիրակությունը բավականին ինֆորմացված է վերադարձել:

«Չնայած ինձ համար պարզ էր, քանի որ ամենօրյա օպերատիվ կապ ունեի և ՀՀ վարչապետի հետ, և Արտաքին գործերի նախարարի, անհրաժեշտության դեպքում նաև Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ, որովհետև նրանք այն պաշտոնատար անձինք են, ովքեր իրականացնում են բանակցությունները»,-ասել է Հարությունյանը:

Հայերեն Español Русский

Ծրագրավորողների միջազգային օր․ Հայաստանում ի՞նչ սարքավորումներ ու աքսեսուարներ են պահանջված և ի՞նչ նվիրել ծրագրավորողին

Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ԱԽՏՀ գագաթնաժողովում ՌԴ-ԱՄՆ-Չինաստան եռակողմ հանդիպման հնարավորությունը

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP

Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից

Պատգամավորը չի բացառել սահմանազատման շուրջ պայմանավորվածության տրամաբանությունից որոշակի շեղումը՝ պայմանավորված ԹՐԻՓՓ-ի իրագործմամբ

ՆԱՏՕ-ի ակտիվությունն Արկտիկայում սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար. ՌԴ ԱԳՆ

Կառավարության նիստի օրը փոխվել է