Հասարակական

Արարատի մարզի Նորամարգ գյուղում ավտոկռունկն ընկել է գազի խողովակի վրա. արտահոսքը դադարացվել է

1 րոպեի ընթերցում

Արարատի մարզի Նորամարգ գյուղում ավտոկռունկն ընկել է գազի խողովակի վրա. արտահոսքը դադարացվել է

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 20-ին, ժամը 19։07-ին ահազանգ է ստացել, որ Նորամարգ գյուղում ավտոկռունկը շրջվել է գազատար խողովակի վրա. առկա է գազի արտահոսք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ Նորամարգ գյուղի սկզբնամասում «MAZ» մակնիշի ավտոկռունկը (վարորդ՝ Ա. Պ., ծնված 1978 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել գազատար խողովակաշարի վրա (մոտ 200 մմ տրամաչափի բարձր ճնշման), ինչի հետևանքով առաջացել է գազի արտահոսք:

Գազի արտահոսքը դադարեցվել է գազի վթարային ծառայության աշխատակիցների կողմից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների կողմից վթարավերականգնողական աշխատանքների ավարտը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում