Հասարակական

Որպես անհետ կորած որոնվող աղջիկները հայտնաբերվել են Երևանի կայարանամերձ հրապարակում

1 րոպեի ընթերցում

Որպես անհետ կորած որոնվող աղջիկները հայտնաբերվել են Երևանի կայարանամերձ հրապարակում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և որոնողական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 18-ին, ժամը 23.00-ին Երևանի կայարանամերձ հրապարակում հայտնաբերվել և բաժին են ներկայացվել որես անհետ կորած որոնվող, 2006 թ. ծնված Հասմիկ Ստամբոլցյանը և 2008 թ. ծնված Մերի Արզումանյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, հոկտեմբերի 17-ին հաղորդվել էր նրանց անհետ կորելու մասին:

Ըստ աղբյուրի՝ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում