Ուրախ եմ կրկին Երևան վերադառնալ. ականավոր դաշնակահար Ռիչարդ Կլայդերմանը երրորդ անգամ մենահամերգով տոն կնվիրի երաժշտասերներին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քսանմեկերորդ դարի ամենահայտնի դաշնակահարներից Ռիչարդ Կլայդերմանը երրորդ անգամ է հյուրընկալվում Հայաստանում: Նա իր արվեստի երկրպագուներին մեծ տոն է խոստանում մենահամերգներով, որոնք տեղի կունենան հոկտեմբերի 20-21-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոներին հնչելու են Կլայդերմանի ամենահայտնի ստեղծագործությունները, որոնք վաղուց համաշխարհային հիթեր են դարձել:

Հոկտեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը դաշնակահարն ասաց՝ ուրախ է վերադառնալ Երևան, քանի որ լավ հիշողություններ ունի. համերգներին հանդիսատեսը հուզառատ և ջերմ է եղել, սիրել է իր երաժշտությունը: Նրա խոսքով՝ սիրով է նվագելու նման երաժշտասերի համար, իսկ այս համերգային ծրագիրը տարբերվելու է նախորդներից. կլինին և՛ հայտնի, և՛ նոր ստեղծագործություններ, չեն բացառվում նաև իմպրովիզները:

Կլայդերմանը բազմիցս նշել է, որ միշտ ներկայացրել է այն երաժշտությունը, որն իրեն բավականություն է պատճառում, սակայն ամեն անգամ բեմ բարձրանալն ու լավագույնս հանդես գալը մարտահրավեր է համարում: «Քառասուն տարի առաջ, երբ սկսեցի իմ կարիերան, ինձ համար մշտական մարտահրավեր էր և է լավ ելույթ ունենալը: Ամեն անգամ ձգտում եմ ավելի լավ նվագել, քան նախորդ անգամ»,-ասաց նա:

Դաշնակահարը չի ափսոսում որևէ բանի համար: Շեշտում է՝ քառասուն տարի բեմում է, և իր երաժշտական կյանքը ֆանտանստիկ է ստացվել: «Աշխարհում հազարավոր տաղանդաշատ դաշնակահարներ կան, սակայն բոլորին հնարավորություն չի տրվում այնպիսի կարիերա ունենալ, ինչպիսին իմն է»,-նշեց Կլայդերմանը:

Երաժշտի համոզմամբ՝ ինքը հաջողության է հասել աշխատասիրության, ջանասիրության շնորհիվ, և սկսնակներին հորդորում է սիրել իրենց գործիքը, երաժշտությունն ու շարունակ աշխատել, աշխատել և աշխատել: «Այն, ինչ անում եմ, շատ բնական է ստացվում: Իմ երաժշտությունը դասական և փոփ, ռոք երաժտության սահմանում է, և ես երջանիկ եմ, որ նման ստեղծագործություններ եմ մատուցում»,-ընդգծեց Ռիչարդ Կլայդերմանը:

Դաշնակահարի պրոդյուսեր Օլիվեր Տյուսոնն էլ ասաց, որ Կլայդերմանը չափազանց համեստ մարդ է, այնինչ շատ տաղանդավոր է, ֆանտաստիկ հոգի ունի, ինչի շնորհիվ կարողանում է յուրահատուկ ներկայանալ և ամբողջ աշխարհում ապրող հազարավոր մարդկանց սրտեր գերել:

Դասական, էթնիկ և ֆիլմերի երաժշտության գործիքավորող, կատարող ֆրանսիացի դաշնակահար Ռիչարդ Կլայդերմանը (իսկական անունը Ֆիլիպ Էջեր է) ծնվել է 1953-ին Փարիզում: Դաշնամուրի առաջին դասերն ստացել է երաժիշտ հորից դեռ վաղ տարիքում, իսկ ընդամենը 12 տարեկանում արդեն կոնսերվատորիայի ուսանող էր: Աշխատել է Միշել Սարդի, Թիերի Լելյուրոնի և Ջոնի Հոլիդեյի մոտ։ 1976 թվականին ձայնագրություններ թողարկող ընկերության կողմից 20 այլ դաշնակահարների հետ հրավիրվել է լսումների՝ բալլադ ձայնագրելու և այդ ժամանակից մեծ ճանաչում է ձեռք բերել:

Կլայդերմանը ձայնագրել է ավելի քան 1300 մեղեդի՝ յուրօրինակ ոճով միավորելով դասական և փոփ երաժշտությունը:

Հանրաճանաչ դաշնակահարի անունը գրանցվել է համաշխարհային ռեկորդների

Գինեսի գրքում` որպես աշխարհի ամենահաջողակ դաշնակահար:

Հայաստանյան այցերից մեկի ժամանակ դաշնակահարը խոստովանել է, որ իր կարիերայի սկզբնական փուլում դասական երաժշտություն է նվագել, իսկ հետո` ավելի պոպուլյար, ժամանակակից գործեր: «Դա բնական կերպով է արվել: Առաջ չէի մտածում անգամ, որ կարող եմ դասական երաժիշտ դառնալ. հիմա նվագում եմ այն, ինչ ինձ դուր է գալիս: Կարծում եմ, որ ճիշտ եմ, քանի որ հենց այդ քայլի շնորհիվ է, որ կարողացել եմ աշխարհով շրջել և հանդիպել ձեզ»,-նշել է նա:

Հայերեն English Русский

Փետրվարի 3-ի միջոցառումների անոնս

Հենրիխ Մխիթարյանը գերխելացի խաղացող է. Սիմոնե Ինձագիի հարցազրույցն՝ «Արմենպրես»-ին

Արաբական հինգ երկրի արտգործնախարարներ հայտնել են Պաղեստինի վերաբերյալ համաժողովին մասնակցության մասին

Չինաստանը շուտով Հայաստանում նոր դեսպան կունենա. Չեն Մին

Հենրիխ Մխիթարյանը չի բացառում կարիերայի ավարտին հայկական թիմում խաղալու հեռանկարը. «Արմենպրես»-ի բացառիկ հարցազրույցը

Բելգիայի նոր դաշնային կառավարության ծրագրում կարևորվում է արցախահայության անվտանգ վերադարձը

Իսրայելն ազատ է արձակել ավելի քան 180 պաղեստինցի բանտարկյալների

Ադրբեջանը ինքնաթիռի կործանումը որպես պատրվակ է օգտագործում Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար. քաղաքագետ

Հանքագործների և մետալուրգների միությունը չարտոնված գործադուլ հայտարարած ԶՊՄԿ-ի աշխատակիցներին կոչ է անում իրենց պահանջները ներկայացնել օրինական ճանապարհով

Վախճանվել է Գերմանիայի նախկին նախագահ Հորսթ Քյոլերը