Պաշտոնական

Հայ պատգամավորները Եվրախորհրդարանի գործընկերների հետ հանդիպմանն անդրադարձել են Հայաստանի սուվերեն տարածքի վրա Ադրբեջանի վերջին հարձակմանը

1 րոպեի ընթերցում

Հայ պատգամավորները Եվրախորհրդարանի գործընկերների հետ հանդիպմանն անդրադարձել են Հայաստանի սուվերեն տարածքի վրա Ադրբեջանի վերջին հարձակմանը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի եւ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանի հետ Եվրոպական խորհրդարանում մի շարք կարեւոր հանդիպումներ է ունեցել Եվրախորհրդարանի գործընկերների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԺ-ից, հայ պատգամավորները հանդիպել են Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի, Սոցիալիստների եւ դեմոկրատների խմբակցության (S&D) արտաքին քաղաքական հարցերով համակարգող, Եվրախորհրդարանի պատգամավոր Տոնինո Պիցուլայի, արտաքին հարցերով կոմիտեի եւ Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամներ Կլեմեն Գրոշելի եւ Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի հետ:

Հանդիպումների առանցքում են եղել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա խորացմանն առնչվող մի շարք հարցեր: Մասնակիցներն անդրադարձել են Հայաստանի սուվերեն տարածքի վրա Ադրբեջանի վերջին հարձակմանը, քննարկել ստեղծված իրավիճակն ու ելքերը:

Առաջիկա օրերին հանդիպումները եվրոպացի գործընկերների հետ կշարունակվեն:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում