Նորվեգիան աջակցում է ՀՀ սուվերենությանը և տարածքային ամբողջականությանը. Նորվեգիայի ԱԳ նախարարը՝ ՀՀ վարչապետին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Աննիկեն Հյութֆիլդտի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը կարևորել է նախարար Հյութֆիլդտի այցը Հայաստան, ինչը նոր ազդակ կհաղորդի հայ-նորվեգական քաղաքական, տնտեսական և հումանիտար կապերի զարգացմանն ու ընդլայնմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նորվեգական կողմի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ հստակ ու հասցեական դիրքորոշման կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ԵՄ դիտորդական առաքելությունն արդեն իսկ գտնվում է Հայաստանում, քննարկման փուլում է նաև ԵԱՀԿ դիտորդական առաքելության՝ մեր երկիր գործուղելու հարցը:

«Վարչապետը մանրամասն անդրադարձել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքների վերացման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, ԼՂ մեր հայրենակիցների իրավունքների և անվտանգության պաշտպանության վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Նորվեգիայի ԱԳ նախարարն իր երկրի աջակցությունն է հայտնել Հայաստանի սուվերենությանն ու տարածքային ամբողջականության պաշտպանությանը, ինչպես նաև մեր երկրում ժողովրդավարության ամրապնդման բարեփոխումների օրակարգին: Աննիկեն Հյութֆիլդտն իր տպավորություններն է ներկայացրել Հայաստան այցից և խոսել ՀՀ ԱԳ նախարարի հետ ունեցած բանակցությունների արդյունքների մասին՝ դրանք գնահատելով արդյունավետ և օգտակար: Նա հույս է հայտնել, որ հայ-նորվեգական կապերը նոր առաջընթաց կարձանագրեն ու կամրապնդվեն:

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկացմամբ՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգին վերաբերող հարցերի շուրջ:

Հայերեն English Français Русский

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան

Հայաստանի վարչապետն ու Ղրղզստանի նախագահը հանդես են եկել հայտարարություններով

Եվրոպական ինդեքսներն աճել են - 16/10/26