ՀՀ պաշտպանության նախարար Պապիկյանն այցելել է DEFEXPO ցուցահանդես
1 րոպեի ընթերցում
![ՀՀ պաշտպանության նախարար Պապիկյանն այցելել է DEFEXPO ցուցահանդես](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/10/1095151.jpg)
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Գանդինագար քաղաքում բացված DEFEXPO ցուցահանդես:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, Սուրեն Պապիկյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, զրուցել մի շարք ընկերությունների ղեկավարների հետ: