ԱՄՆ-ն պահանջում է, որ ադրբեջանական զինված ուժերը վերադառնան ելման դիրքեր. Կոնգրեսական

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները դեմ է Հայաստանի ինքնավար տարածք Ադրբեջանի ներխուժմանն ու պահանջում է, որ ադրբեջանական զինված ուժերը վերադառնան ելման դիրքեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Ազգային ժողովում տեղի ունեցած մամուլի ասուլիսին ասաց ԱՄՆՆերկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսը:

«Հայաստանի համար ծանր ժամանակներ են: Ողբերգական դեպքեր են տեղի ունեցել, և դեռ վառ էր հակամարտության զոհերի հիշատակը, ևս մեկ բռնկում տեղի ունեցավ: ԱՄՆ կողմից երկկուսակցական, երկպալատային ջանքեր են ներդրվում, մասնավորապես, գերիների վերադարձի ուղղությամբ: ԱՄՆ դերն է ուղղորդել միջազգային համայնքին այս երկարատև հակամարտությանը լուծումն ապահովելու համար»,-ասաց նա:

Փրայսը բարձր գնահատեց նաև ՀՀ ԱԺ ջանքերն՝ ուղղված հակակոռուպցիոն բարեփոխումներին և ժողովրդավարության ամրապնդմանը:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանին էլ իր հերթին նշեց, որ ԱՄՆ պատվիրակության այցը պետք է դիտարկել, որպես վերջին շրջանում հայ-ամերիկյան հարաբերությունների դինամիկ զարգացման հերթական փուլ:

«Մեր գործընկերների հետ քննարկել ենք բավականին լայն շրջանակի հարցեր `այդ թվում մեր երկրի շուրջ տեղի ունեցող անվտանգային խնդիրների և մարտահրավերների վերաբերյալ»,-ասաց Աղաջանյանը:

Դեյվիդ Փրայսին ուղեկցում են Ներկայացուցիչների պալատի անդամներ Դիանա Դեգեթը, Ջիմ Քուփերը և Էնդի Լեվինը:

Հայերեն العربية English Español Русский

Բարսելոնայում գրանցվել է վերջին 112 տարիների ամենաբարձր ջերմաստիճանը

Քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցեր

Խաչաղբյուրում 2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական նշանակության 8 ծրագիր է իրականացվել

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարարի հետ

Դատախազական ներգործության արդյունքում Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների և կուսակցությունների հաշվետվողականության և թափանցիկության բարձրացման հնարավորությունը

Հուլիսի 10-ի միջոցառումների անոնս

IDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասին

Մոլդովայի խորհրդարանի խոսնակը հայտնել է, որ վարչապետի թեկնածուի անունը կարող է հայտարարվել շաբաթվա վերջին․ Moldpres

Լիբանանին Հայաստանի աջակցությունը բարձր է գնահատվում Կառավարության և ժողովրդի կողմից. գեներալ Բասսամ Նաբուլսին դիմավորել է հումանիտար բեռը