Գազի գինը Եվրոպայում հունիսից ի վեր առաջին անգամ հազար խորանարդ մետրի դիմաց նվազել է գրեթե մինչեւ 1200 դոլար
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գազի գինը Եվրոպայում այսօրվա սակարկությունների ընթացքում հունիսի 15-ից ի վեր առաջին անգամ հազար խորանարդ մետրի դիմաց նվազել Է գրեթե մինչեւ 1200 դոլար: Այդ մասին վկայում են լոնդոնյան ICE սակարանի տվյալները, տեղեկացնումէ«Արմենպրես»-ը:
TTF հաբի նոյեմբերյան ֆյուչերսի արժեքը Նիդեռլանդներում նվազել Է հազար խորանարդ մետրի դիմաց մինչեւ 1202 դոլար: Գազի արժեքի ընդհանուր նվազումն օրվա սկզբից կազմումէ 7 տոկոսից ավելի:
Գների նվազումը տեղի Է ունենում ԵՄ-ում գազի պաշարների՝ առավելագույնին մոտենալու, տարածաշրջանում հաստատված համեմատաբար տաք եղանակի պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: