Հասարակական

Պարեկները Երևանում, Շիրակում և Լոռիում հոկտեմբերի 10-ից 17-ը հայտնաբերել են 2655 խախտում

2 րոպեի ընթերցում

Պարեկները Երևանում, Շիրակում և Լոռիում հոկտեմբերի 10-ից 17-ը հայտնաբերել են 2655 խախտում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պարեկները մայրաքաղաքում հոկտեմբերի 10-ից 17-ը իրականացրած ծառայության արդյունքում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1584 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 188 մեքենա։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 108, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 263 անձ։ 51 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 14-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 3-ը՝ ստանդարտին չհամապատասխանող, 2-ը՝ փակված, 3-ը՝ փոխարինված համարանիշերով։ 273 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 578-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, Երևանի պարեկները, տարբեր կասկածանքով, ձերբակալել ու բաժիններ են տարել 36 անձի։

Ըստ աղբյուրի՝ նույն ժամանակահատվածում Շիրակի և Լոռու մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1071 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 100 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 34, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 105 անձ։ 12 մեքենա շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 1-ը՝ առանց համարանիշերի, 3-ը՝ անընթեռնելի, 1-ը՝ ստանդարտին չհամապատասխանող համարանիշերով, 95-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 537-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, Շիրակի և Լոռու պարեկները, տարբեր կասկածանքով, ձերբակալել ու բաժիններ են տարել 3 անձի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում