Նիդերլանդներն իր զազրանքն է արտահայտել հայ ռազմագերիների սպանության առթիվ. Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիա

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների արտգործնախարարությունը հրապարակել է պատգամավորներից մեկի գրավոր հարցերին ԱԳ նախարար Վոպկե Հուքստրայի պատասխանները, որոնցում, դեռևս փորձ է կատարվում խաղաղության նպաստելու քողի տակ խուսափել մատնանշելու Ադրբեջանը որպես ագրեսոր պետություն, սակայն մի շարք կարևոր շեշտադրումներ են արված։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON)։

Ըստ աղբյուրի՝ նախարարը մասնավորապես ընդգծել է, որ ի կատարումն Նիդերլանդների խորհրդարանի շուրջ մեկ տարի առաջ ընդունված բանաձևի, Նիդերլանդները ծրագրում է Եվրամիության դիտորդական առաքելության շրջանակներում հնարավորինս արագ դիտորդներ ուղարկել Հայաստան։

«ԱԳ նախարարը վերահաստատել է Նիդերլանդների կառավարության հանձնառությունը հայ զինվորականների և քաղաքացիական անձանց դեմ հանցագործությունների վերաբերյալ անկախ հետաքննություն անցկացնելու իր կոչերին, ինչպես նաև խաղաղությանը նպաստող միջոցառումներին ներդրում ունենալու հարցում։ Որպես գաղափար դիտարկվում է Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի ծրագրերի ֆինանսավորումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի հաղորդմամբ՝ Վոպկե Հուքստրան տեղեկացրել է, որ Ադրբեջանը որևէ աջակցություն չի ստանում Նիդերլանդներից, ո՛չ ուղղակիորեն, ո՛չ էլ անուղղակիորեն, իսկ ԵՄ շրջանակներում Ադրբեջանին տրվող աջակցության հարցում Նիդերլանդները առաջնային են համարում տարբերակման սկզբունքը։ Միաժամանակ ընդգծվում է, որ Նիդերլանդներն աջակցություն են տրամադրում Հայաստանին տարբեր ձևաչափերով։

«Նախարարը պարզաբանել է, որ Ադրբեջանը չի հանդիսանում առաջնային առևտրական գործընկեր Նիդերլանդների համար, ավելին՝ այն զբաղեցնում է 94-րդ տեղն առևտրի ծավալների առումով»,- հայտում է Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան՝ հավելելով, որ, անդրադառնալով ադրբեջանական վերջին ագրեսիայի ընթացքում հայ զինվորականների սպանության տեսանյութին՝ նախարարը նշել է, որ «Նիդերլանդների ԱԳՆ-ում Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպման ընթացքում զազրանք է արտահայտվել ադրբեջանցի զինվորների կողմից հայ ռազմագերիների սպանության տեսանյութի հետ կապված և հորդորել անցկացնել անկախ քննություն և հրապարակել դրա արդյունքները»։

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան նաև տեղեկացրել է, որ այս պահին Ադրբեջանի դեմ պատժամիջոցների սահմանումը, նախարար Հուքստրայի կարծիքով, չի նպաստի խաղաղության հաստատմանը։

Հայերեն العربية English Español Русский

Բարսելոնայում գրանցվել է վերջին 112 տարիների ամենաբարձր ջերմաստիճանը

Քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցեր

Խաչաղբյուրում 2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական նշանակության 8 ծրագիր է իրականացվել

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարարի հետ

Դատախազական ներգործության արդյունքում Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների և կուսակցությունների հաշվետվողականության և թափանցիկության բարձրացման հնարավորությունը

Հուլիսի 10-ի միջոցառումների անոնս

IDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասին

Մոլդովայի խորհրդարանի խոսնակը հայտնել է, որ վարչապետի թեկնածուի անունը կարող է հայտարարվել շաբաթվա վերջին․ Moldpres

Լիբանանին Հայաստանի աջակցությունը բարձր է գնահատվում Կառավարության և ժողովրդի կողմից. գեներալ Բասսամ Նաբուլսին դիմավորել է հումանիտար բեռը