Ադրբեջանական զինված ուժերը կրակել են հայկական դիրքերի ուղղությամբ
1 րոպեի ընթերցում
![Ադրբեջանական զինված ուժերը կրակել են հայկական դիրքերի ուղղությամբ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/10/1095009.jpg)
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 18:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է: