ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը hոկտեմբերի 14-ին, ժամը 12։58-ին ահազանգ է ստացել, որՁորաղբյուր գյուղի Ազատության փողոցի 14-րդ նրբանցքի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 13։26-ին, մարվել՝ 13։55-ին։ Ամբողջությամբ այրվել են տունը (70 քմ)՝ գույքով և տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 40 քմ)։