Հասարակական

ՀՀ ԱԺ նախագահն ու Արցախի նախագահը կարևորել են միասնական ջանքերով հայկական զույգ պետությունների առջև ծառացած մարտահրավերների հաղթահարումը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ նախագահն ու Արցախի նախագահը կարևորել են միասնական ջանքերով հայկական զույգ պետությունների առջև ծառացած մարտահրավերների հաղթահարումը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 14-ին Երևանում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են արտաքին քաղաքական օրակարգին վերաբերող հարցեր:

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Արցախի Հանրապետության իշխանությունների սկզբունքային դիրքորոշումը Արցախի հիմնախնդրի խաղաղ ու արդարացի կարգավորման շուրջ՝ ընդգծելով այդ հարցում խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունների լիարժեք օգտագործման անհրաժեշտությունը:

Իր հերթին Ալեն Սիմոնյանը ներկայացրել է վերջին շրջանում միջազգային գործընկերների հետ հանդիպումների, այդ թվում՝ օրեր առաջ ՌԴ կատարած այցի մանրամասները թեմայի շուրջ:

Հանդիպմանը կարևորվել է միասնական ջանքերով հայկական զույգ պետությունների առջև ծառացած մարտահրավերների հաղթահարումը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում