Հասարակական

Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 13-ին, ժամը 16։01-ին ահազանգ է ստացել, որ Վահան գյուղում այրվում է տուն և անասնակեր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր։

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 16։56-ին, մարվել՝ 17։47-ին։ Այրվել է մոտ 250 հակ պահեստավորած անասնակեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում