Մշակույթ

Քրիստինա Ագիլերայի երևանյան մենահամերգը հետաձգվել է

1 րոպեի ընթերցում

Քրիստինա Ագիլերայի երևանյան մենահամերգը հետաձգվել է

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ փոփ երգչուհի Քրիստինա Ագիլերայի երևանյան մենահամերգը, որը պետք է տեղի ունենար 2022-ի հոկտեմբերի 22-ին «Հրազդան» մարզադաշտում, հետաձգվել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է հրապարակվել «Հայա» փառատոնի «Ինստագրամի» պաշտոնական էջում: Երգչուհու համերգը պետք է կայանար փառատոնի շրջանակում:

Հաղորդագրության տեքստում ասվում է. ««Հայա» փառատոնը և սիրված երգչուհու անձնակազմը, կիսելով մեր երկրի քաղաքացիների հոգեվիճակը, որոշում կայացրին հետաձգել Քրիստինա Ագիլերայի համերգը Երևանում: Շուտով կհրապարակվի համերգի նոր ամսաթիվը: Բոլոր գնված տոմսերը ուժի մեջ են»:

«Հայա» փառատոնի շրջանակում Երևանում մենահամերգներով հանդես են եկել Զազը, 50 Cent-ը, Լեդ Զեփելին սիմֆոնիկը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում