Քաղաքականություն

Աբդոլլահիանը վերահաստատել է Իրանի դիրքորոշումը՝ կապված Հայաստանի սահմանների անխախտելիության հետ

1 րոպեի ընթերցում

Աբդոլլահիանը վերահաստատել է Իրանի դիրքորոշումը՝ կապված Հայաստանի սահմանների անխախտելիության հետ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամները Թեհրանում հանդիպել են Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեին Ամիր-Աբդոլլահիանի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գևորգ Պապոյանը:

«Իրանի արտգործնախարարը ևս մեկ անգամ վերահաստատեց մեր բարեկամ պետության դիրքորոշումը՝ կապված Հայաստանի սահմանների անխախտելիության հետ։ Քննարկվեցի երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցեր»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Պապոյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում