ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 11-ին, ժամը 16:11-ին ահազանգ է ստացել, որ Վանաձոր քաղաքի Տավրոսի փողոցի թիվ 74 շենքի մոտակայքում այրվում է տնակ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տավրոսի 4-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող ինքնաշեն վագոն-տնակում:
Նշվում է որ հրդեհը մեկուսացվել է ժամը 16։33-ին, մարվել՝ 17։42-ին։ Այրվել է վագոն-տնակը (մոտ 18 քմ) և մոտակա խորդանոցը (մոտ 4 քմ)։