Հասարակական

Թեղենիս լեռ տանող ավտոճանապարհին շրջված ավտոմեքենայի վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են

1 րոպեի ընթերցում

Թեղենիս լեռ տանող ավտոճանապարհին շրջված ավտոմեքենայի վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հոկտեմբերի 11-ին, ժամը 15։20-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Թեղենիս լեռ տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է. կա մեկ տուժած:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Թեղենիս լեռ տանող ավտոճանապարհին «Subaru» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Մ., ծնված 1966 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդինև ուղևոր Ս. Թ.-ին (ծնված 1971 թ.)մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղբժիշկներընրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում