Հասարակական

Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

1 րոպեի ընթերցում

Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 11-ին, ժամը 15։39-ին ահազանգ է ստացել, որԷջմիածին-Մարգարա ավտոճանապարհինայրվում է ավտոմեքենա:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի մոտ 3-րդ կմ-ին այրվում է «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Բ․):

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 15:51-ին, մարվել՝ 16:00-ին: Այրվել է ավտոմեքենան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում