Հասարակական

Արմավիրի մարզի Նորապատ գյուղի սկզբնամասում կողաշրջված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

1 րոպեի ընթերցում

Արմավիրի մարզի Նորապատ գյուղի սկզբնամասում կողաշրջված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 9-ին, ժամը 15:21-ին ահազանգ է ստացել, որՆորապատ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Նորապատ գյուղի սկզբնամասում «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Գ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։

Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդ՝ Հ․ Գ․-ին մոտեցրելշտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է Արմավիրի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում