Հասարակական

Հրշեջները մեկուսացրել են Շիրակի մարզի Բյուրակն գյուղի տներից մեկում բռնկված հրդեհը

1 րոպեի ընթերցում

Հրշեջները մեկուսացրել են Շիրակի մարզի Բյուրակն գյուղի տներից մեկում բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հոկտեմբերի 9-ին, ժամը 16:33-ին ահազանգ է ստացել, որ Շիրակի մարզիԲյուրակն գյուղում այրվում է տան տանիք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բյուրակն գյուղի 1-ին փողոցի տներից մեկին կից խորդանոցում:

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 16:59-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում