Հասարակական

Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղում այրվել է մոտ 320 հակ անասնակեր

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղում այրվել է մոտ 320 հակ անասնակեր

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 8-ին, ժամը 23:26-ին ահազանգ է ստացել, որԾովակ գյուղում այրվում է անասնակեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 1-ին փողոցի 4-րդ փակուղու տներից մեկի բակում։

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է հոկտեմբերի 9-ին, ժամը 00:41-ին, մարվել՝ 03:29-ին: Այրվել է մոտ 320 հակ անասնակեր։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում