Հասարակական

Ղրիմի կամրջի վրա բեռնատար է պայթել

1 րոպեի ընթերցում

Ղրիմի կամրջի վրա բեռնատար է պայթել

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրիմի կամրջի վրա բեռնատար մեքենա է պայթել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է Ազգային հակաահաբեկչական կոմիտեն:

«Հոկտեմբերի 8-ին ժամը 06:07-ին Ղրիմի կամրջի ավտոմոբիլային հատվածում Թամանի թերակղզու կողմից բեռնատար մեքենա է պայթել: Պայթյունի հետևանքով Ղրիմի թերակղզու ուղղությամբ շարժվող երկաթուղային գնացքի վառելիքի յոթ բաքերը բռնկվել են»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Ղրիմի իշխանությունները հայտնել են, որ տուժածներ չկան: Շրջանի ղեկավար Սերգեյ Ակսենովի խոսքով՝ տեսական գնահատականով կամրջի մեկ ավտոմոբիլային հատվածը՝ Կերչից՝ Թաման, չի վնասվել:

Դիզելային վառելիքի հիմքով հրդեհը մարվել է: Կամրջի երթևեկությունը դադարեցվել է, նավարկությունը՝ ոչ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում