Ուջան-Աշտարակ ավտոճանապարհին կողաշրջված ավտոմեքենայի վարորդը մահացել է, երկու ուղևորները՝ վիրավորվել
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 7-ին, ժամը 17։14-ին ահազանգ է ստացել, որ Ուջան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք․ կա տուժած։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ Աշտարակ-Ուջան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին«Mercedes-Benz»մակնիշիավտոմեքենան(վարորդ՝ Գ․ Հ․, ծնված 2001 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել․ վարորդը տեղում մահացել է։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը,ուղևորներ Ա․ Հ․-ն (ծնված 1985 թ․) և Ա․ Հ․-ն (ծնված 2002 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից․ Ա․ Հ․-ն(ծնված 2002 թ․)հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն՝ տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդի դին և տուժած Ա․ Հ․-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։