Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում տան տանիք է այրվել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հոկտեմբերի 6-ին, ժամը 14։40-ին տեղեկությունէ ստացել, որ Գեղարքունիքի մարզիԶոլաքար գյուղում` մեկհարկանի բնակելի տան տանիքում հրդեհ է բռնկվել։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 15:28-ին, մարվել՝ 16:30–ին:
Այրվել են տան տանիքը` 200 քմ, տանիքում առկա ավտոմեքենայի պահեստամասերը և տնտեսական իրեր: