Հասարակական

Ոստիկանները Երևանում ապօրինի զենք-զինամթերք պահելու երկու դեպք են բացահայտել

2 րոպեի ընթերցում

Ոստիկանները Երևանում ապօրինի զենք-զինամթերք պահելու երկու դեպք են բացահայտել

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները հոկտեմբերի 4-ին, ժամը 03.40-ին, Մյասնիկյան պողոտայի գիշերային ակումբներից մեկի մոտ հայտնաբերել, ապօրինի զենք պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Մարաշի բաժանմունք են տեղափոխել 30 և 31 տարեկան երկու երիտասարդի: 30-ամյա երիտասարդի «Օպելի» սրահում հայտնաբերվել է մեկնարկային ատրճանակ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, նախապատրաստված նյութերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Ըստ աղբյուրի՝ նույն օրը ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Արցախի փողոցից ոստիկանության Շենգավիթի բաժին են ներկայացրել 37-ամյա տղամարդու՝ իր վարած «Ֆորդ» մակնիշի մեքենայով, և 36-ամյա ուղևորին: Մեքենայում հայտնաբերվել են «Վինչեստր» տեսակի, 12 մմ տրամաչափի որսորդական հրացան, փամփուշտներ և ծալովի դանակ:

Նշվում է, որ տղամարդիկ և նախապատրաստված նյութերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում