Հասարակական

Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի մոտ այրվել է շուրջ 30 հա խոտածածկույթ

1 րոպեի ընթերցում

Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի մոտ այրվել է շուրջ 30 հա խոտածածկույթ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 5-ին, ժամը 13։36-ին ահազանգ է ստացել, որ Լեռնանիստ գյուղի մոտակա սարին այրվում է խոտածածկ տարածք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 17։54-ին, մարվել՝ 18։44-ին։ Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում