Պաշտոնական

Նախագահ Վահագն Խաչատուրյանն Ուսուցչի օրը հանդիպել է Վարդենիս համայնքի ուսուցիչների հետ

2 րոպեի ընթերցում

Նախագահ Վահագն Խաչատուրյանն Ուսուցչի օրը հանդիպել է Վարդենիս համայնքի ուսուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Ուսուցչի օրվա առթիվ հանդիպել է Վարդենիս համայնքի ուսուցիչների հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, նախագահը ողջունելով ներկաներին շնորհավորել է մասնագիտական օրվա կապակցությամբ։ Իր խոսքում Վահագն Խաչատուրյանը մասնավորապես նշել է.«Ուզում եմ իմ առանձնահատուկ շնորհակալությունը հայտնել ձեզ ձեր պատասխանատու աշխատանքի համար: Մենք միշտ ունենք ձեր կարիքը: Ձեր աշխատանքն անգնահատելի է, և ես անձամբ իմ և կառավարության անունից վստահեցնում եմ Ձեզ մենք ձեր կողքին ենք։ Մենք նաև ունենք պարտավորություններ ձեր հանդեպ, ձեր աշխատանքը գնահատելու, աջակցելու առումով»:

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանն ուսուցիչներին ներկայացրեց կրթության ոլորտում բարեփոխումների կառավարության առաջիկա միջոցառումներն ու դպրոցների, մանկապարտեզների կառուցման ծրագրերն, ինչպես Վարդենիս համայնքում, այնպես էլ ողջ հանրապետությունում։ Այնուհետև անմիջական միջավայրում նախագահը պատասխանեց մանկավարժներին հուզող հարցերին և շեշտեց, որ հնարավորությունների սահմաններում հետևողական է լինելու բարձրաձայնված խնդիրների լուծման հարցում:

Նշվում է, որ Վարդենիս համայնքի մանկավարժական կոլեկտիվի հետ հանդիպումից հետո նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Շատջրեք գյուղ, ծանոթացել համայնքում նոր կառուցվող դպրոցի շինարարական աշխատանքներին։

Կարդացեք հոդվածը` Français
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում