Հասարակական

Գորիսի վարչական տարածքում այրվել է մոտ 17 հա խոտածածկույթ

1 րոպեի ընթերցում

Գորիսի վարչական տարածքում այրվել է մոտ 17 հա խոտածածկույթ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հոկտեմբերի 5-ին, ժամը 12։57-ին ահազանգ է ստացել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Ավանգարդ» համալիրի (նախկին անասնագոմերի տարածք) մոտակայքում այրվում է արոտավայր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 16։13-ին, մարվել՝ 16։30-ին։ Այրվել է մոտ 17 հա խոտածածկույթ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում