Հասարակական

Իրանի Խոյ քաղաքից 34 կմ հարավ-արևելք տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է ՀՀ երեք մարզերում

1 րոպեի ընթերցում

Իրանի Խոյ քաղաքից 34 կմ հարավ-արևելք տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է ՀՀ երեք մարզերում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը հոկտեմբերի 5-ին, տեղական ժամանակով ժամը 17:51-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13:51-ին) գրանցել է հյուսիսային լայնության 38.31 և արևելյան երկայնության 45.19⁰ աշխարհագրական կոորդինատներով, Իրանի Խոյ քաղաքից 34 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.1 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ:

Ըստ աղբյուրի՝ երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում՝ 4 բալ, Վայոց Ձորի, Արարատի մարզերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում