Փոխվարչապետ Մաթևոսյանը մասնակցել է Գլոբալ ինովացիոն ֆորումին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հոկտեմբերի 5-ին մասնակցել է չորրորդ Գլոբալ ինովացիոն ֆորումին, որն անցկացվում է ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ՝ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի կողմից։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գրասենյակից, Գլոբալ ինովացիոն ֆորումը, որն այս տարի կրում է «Կյանքը վերափոխող տեխնոլոգիաներ» խորագիրը, Հիմնադրամի ամենամյա միջոցառումն է, որի առանցքում արհեստական բանականության կիրառություններն ու դրանց՝ մարդկային գործունեության վրա ունեցած ազդեցություններն են։ Համաժողովը Հայաստանում է համախմբել գիտական աշխարհի և գործարար շրջանակների առաջատար ներկայացուցիչներին՝ ոլորտում առկա նորարարական մոտեցումներն ու ի հայտ եկող մարտահրավերները քննարկելու և հնարավոր լուծումներ ուրվագծելու նպատակով։

«Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ փոխվարչապետ Մաթևոսյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունն առաջնահերթ նշանակություն է տալիս նորարարական ծրագրերի իրագործման համար անհրաժեշտ նախապայմանների ապահովմանը։ «Հայաստանի տնտեսության արդիականացումը՝ հիմնված բարձր տեխնոլոգիաների, նորարարության ու ստեղծարար կրթության խթանման վրա, մեր զարգացման օրակարգի հիմնասյունն է»,- նշել է փոխվարչապետը:

Համբարձում Մաթևոսյանի դիտարկմամբ՝ Հայաստանը՝ որպես համաշխարհային գործընթացների մասնակից, իր մարդկային կապիտալի միջոցով արդյունավետ կերպով օգտագործում է թվային դարաշրջանի տված հնարավորությունները։ «Մենք պետք է ձևավորենք համապարփակ ընկալում, թե որքանով է արհեստական բանականությունը վերափոխում համաշխարհային տնտեսական ենթակառուցվածքները, և մեր համառ աշխատանքը պետք է միտված լինի մարդկանց և մեքենաների միջև շարունակական համագործակցության ապահովմանը»,- ընդգծել է Մաթևոսյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ միջոցառումը՝ որպես գիտությունն ու արդյունաբերությունը Կառավարության, միջազգային կազմակերպությունների և ֆինանսական ինստիտուտների փորձառությունը միավորող հարթակ, լավ հնարավորություն է ուրվագծելու տեխնոլոգիական լուծումներ՝ գյուղատնտեսության, ֆինանսների, առողջապահության, կրթության և այլ ոլորտներում առկա մարտահրավերների համար։

Հայերեն English Русский

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան