Հասարակական

Իջևանում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և բռնկվել

1 րոպեի ընթերցում

Իջևանում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և բռնկվել

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը hոկտեմբերի 4-ին, ժամը 19։33-ին ահազանգ է ստացել, որ Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և բռնկվել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ «Mazda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Ղ.) բախվել է գազատար խողովակին և բռնկվել․ տուժածներ չկան։

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 20:01-ին,մարվել՝ 20։10-ին։ Այրվել են ավտոմեքենան և խողովակից արտահոսած գազը:

Փրկարարներն ավտոմեքենան քարշակելով (մոտ 3 մետր) հեռացրել են գազատար խողովակից և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում