Քաղաքականություն

Ադրբեջանն ագրեսոր պետություն է եւ պետք է ճանաչվի որպես ահաբեկչական պետություն. ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանն ագրեսոր պետություն է եւ պետք է ճանաչվի որպես ահաբեկչական պետություն. ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանն ագրեսոր պետություն է եւ պետք է ճանաչվի որպես ահաբեկչական պետություն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում այս մասին հայտարարել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով ադրբեջանական զինուժի կողմից հայ ռազմագերիների գնդակահարության տեսանյութին։

«Առաջին անգամը չէ, որ Ադրբեջանի իշխաբունությունները պատերազմական հանցագործություններ են իրականացնում:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է պատասխանատվության ենթարկվի այս եւ այլ վայրագությունների համար:

Ադրբեջանն ագրեսոր պետություն է եւ պետք է ճանաչվի որպես ահաբեկչական պետություն»,- նշել է Էդմոն Մարուքյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում