Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ազգային փոքրամասնությունների օրվա առիթով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների օրվա առիթով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Հայաստանի ազգային փոքրամասնությունների հարգելի՛ ներկայացուցիչներ,

2021 թվականին Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի շարքում ամրագրվեց ևս մեկը՝ Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների օրը, որը նշվում է հոկտեմբերի առաջին կիրակի օրը:

Հայաստանի ազգային փոքրամասնությունները, որպես աշխարհի ազգությունների ընտանիքի մի հատված, Հայաստանի բնակչության անքակտելի մասն են կազմում, որոնք իրենց ինքնության առանձնահատկություններով հարստացնում են Հայաստանը:

Ամրագրելով այս օրը մեր երկրի տոների ցանկում, միտում ունենք դրանով ևս հասարակության ուշադրությունը հրավիրել մեր երկրի փոքրաթիվ, բայց կարևոր հատվածի՝ կողք կողքի ապրող տարբեր ազգությունների ներկայացուցիչների, իրենց ինքնության, խնդիրների ճանաչման և լուծման վրա:

Վստահ եղեք, որ այս ճանապարհին մեր աջակցությունը չի հապաղի:

Շնորհավորում եմ Հայաստանի բոլոր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին այս տոնի կապակցությամբ, մաղթում քաջառողջություն, խաղաղություն, առաջընթաց և հաջողություններ»:

Հայերեն Español Русский

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի դիմավորման արարողությունը

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը