Ժնևում պետք է սկսվեն առարկայական բանակցություններ խաղաղության պայմանագրի տեքստի մշակման շուրջ. վարչապետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած բոլոր փորձություններին՝ Հայաստանը Ադրբեջանի հետ պետք է սկսի խաղաղության պայմանագրի շուրջ առարկայական բանակցությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում տված հարցազրույցի ընթացքում:

«Այս բոլոր փորձությունների միջով անցնելով, միևնույն է, մենք կարծում ենք, որ Ադրբեջանի հետ պետք է սկսել խաղաղության պայմանագրի շուրջ առարկայական բանակցություններ։ Մենք չենք հրաժարվում այն պայմանավորվածություններից, որ ձեռք են բերվել։ Եվ արտաքին գործերի նախարարը մեկնելու է Ժնև և հանդիպելու է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ, որտեղ, ինչպես նախկինում ասել ենք, պետք է սկսվեն առարկայական բանակցություններ խաղաղության պայմանագրի տեքստի մշակման շուրջ»,- ասաց Փաշինյանը:

Ժնևում հոկտեմբերի 2-ին տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը:

Հայերեն English Español Français Русский

Բարսելոնայում գրանցվել է վերջին 112 տարիների ամենաբարձր ջերմաստիճանը

Քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցեր

Խաչաղբյուրում 2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական նշանակության 8 ծրագիր է իրականացվել

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարարի հետ

Դատախազական ներգործության արդյունքում Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների և կուսակցությունների հաշվետվողականության և թափանցիկության բարձրացման հնարավորությունը

Հուլիսի 10-ի միջոցառումների անոնս

IDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասին

Մոլդովայի խորհրդարանի խոսնակը հայտնել է, որ վարչապետի թեկնածուի անունը կարող է հայտարարվել շաբաթվա վերջին․ Moldpres

Լիբանանին Հայաստանի աջակցությունը բարձր է գնահատվում Կառավարության և ժողովրդի կողմից. գեներալ Բասսամ Նաբուլսին դիմավորել է հումանիտար բեռը