Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղում վագոն-տնակ է այրվել

1 րոպեի ընթերցում

Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղում վագոն-տնակ է այրվել

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 29-ին, ժամը 14։50-ին ահազանգ է ստացել, որԾաղկունք գյուղի Տերյան թաղամասի տներից մեկի մոտակայքում այրվում է չբնակեցված վագոն տնակ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 15:26-ին, մարվել՝ 15:46-ին: Այրվել է վագոն-տնակը (մոտ 25 քմ)՝ գույքով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում