Հասարակական

Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն գյուղին հարակից դաշտերում այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն գյուղին հարակից դաշտերում այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 29-ին, ժամը 11։48-ին տեղեկություն է ստացել, որ Ծաղկաշեն գյուղին հարակից սարերում այրվում է խոտածածկույթ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղին հարակից դաշտերում:

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 16:25-ին, մարվել՝ 16:30-ին: Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում