Ադրբեջանը Հայաստանի վրա ռազմական հարձակումը պետք է անհապաղ դադարեցնի. Բունդեսթագի պատգամավոր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից (SPD) պատգամավոր Դիտմար Նիթանը ԳԴՀ-ում Հայաստանի դեսպան Վիկտոր Ենգիբարյանի հետ հանդիպմանը հաստատել է իր հանձնառությունն առ այն, որ թե՛ Բունդեսթագը, թե՛ Դաշնային կառավարությունը պետք է առավել հստակ արձանագրեն, որ հայկական տարածքների նկատմամբ ոտնձգությունները և զինված գործողությունները անընդունելի են և անհապաղ պետք է դադարեն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բունդեսթագի պատգամավորն այս մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ։

«Այսօր Բունդեսթագում հանդիպեցի Հայաստանի Հանրապետության դեսպան Վիկտոր Ենգիբարյանի հետ։ Մեր դիրքորոշումը համընկնում է. Հայաստանի սահմանների և տարածքի նկատմամբ ոտնձգությունները, որոնք տեղի են ունենում ադրբեջանական ռազմական լայնածավալ գործողությունների արդյունքում՝ անընդունելի են։ Միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությանը ուղղված բանակցությունները՝ ի վերջո հասցեագրելով նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, կարող են հանգեցնել երկու երկրների ժողովուրդների միջև միմյանց կողքի խաղաղ բնակվելուն։ Ես դեսպանին հաստատեցի իմ հանձնառությունը առ այն, որ թ՛ե Բունդեսթագը և թե՛ Դաշնային կառավարությունը պետք է առավել հստակ արձանագրեն, որ հայկական տարածքների նկատմամբ ոտնձգությունները և զինված գործողությունները անընդունելի են և անհապաղ պետք է դադարեն»,- նշել է Դիտմար Նիթանը։

Հայերեն English Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները