Հայաստանի ֆոնդային բորսայում բաժնետոմսերի 2022 թ.-ի առքուվաճառքի ավելի քան 90%-ի շուկա ստեղծողը հանդիսանում է «Դայմենշն» ՓԲԸ-ն

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2022 թ․-ի ընթացքում Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) բաժնետոմսերի առքուվաճառքի 92.9%-ի շուկա ստեղծողը (մարքեթ մեյքերը) հանդիսանում է «Դայմենշն» ՓԲԸ-ն: Բորսայում ամենաակտիվ շրջանառվողը ԱԿԲԱ բանկի բաժնետոմսերն են, որոնց շուկա ստեղծողի ծառայությունները մատուցվում են «Դայմենշն» ՓԲԸ-ի կողմից։

Շուկա ստեղծողը կապիտալի շուկայի կարևորագույն դերակատարներից է: Այն մշտապես տրամադրում է երկկողմանի գնանշումներ՝ ապահովելով բաժնետոմսերի իրացվելիությունը երկրորդային շուկայում։

«Մենք արդյունավետորեն իրականացնում ենք թափանցիկ երկկողմանի գնանշումներ ամեն օր ժամը 11:00-ին երբ բացվում է շուկան` ապահովելով բաժնետոմսերի իրացվելիությունը» - նշել է «Դայմենշն» ՓԲ ընկերության ներդրումային մասնագետ Արման Բոյաջյանը:

«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ի 2022 թ․-ի երկրորդ եռամսյակի ամփոփ տվյալները 2020 և 2021 թվականների նույն ժամանակահատվածների համեմատ ցույց են տալիս առևտրի և շուկայի ծավալների համեմատական աճ։ Բաժնետոմսերի առևտրի ծավալը 2-րդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է՝ հասնելով 425 մլն դրամի։ Շուկայի կապիտալիզացիան նախորդ տարվա համեմատ աճել է 58%-ով՝ հասնելով շուրջ 252 մլրդ դրամի։ Նախորդ տարվա համեմատ գործարքների քանակը աճել է 3 անգամ՝ հասնելով 343-ի։

«Վերջին 2 ամիսների ընթացքում ԱԿԲԱ բանկի բաժնետոմսերի նկատմամբ նկատվում է մեծ հետաքրքրություն և պահանջարկի զգալի աճ, ինչը վկայում է, որ գնորդները դրանք գրավիչ են համարում, այդ իսկ պատճառով գները բարձրանում են», - նշել է «Դայմենշն» ՓԲ ընկերության ներդրումային մասնագետ Հայկ Խեկոյանը։

Նշենք նաև, որ «Դայմենշն» ներդրումային ընկերությունը արժեթղթերի շուկայում շուկա ստեղծողի ծառայություններից բացի մատուցում է նաև պահառուական, բրոքերային, ինչպես նաև արժեթղթերի տեղաբաշխման ծառայություններ:

«Դայմենշն» ՓԲԸ-ի մասին

Հիմնադրվելով 2018 թվականին և տրամադրելով արժեթղթերի գործառնություններով պայմանավորված, խորհրդատվական, հետազոտական և վերլուծական մի շարք ծառայություններ, Դայմենշնի նպատակն է գործել որպես հուսալի, խորաթափանց և արդյունավետ ներդրումային ծառայությունների գործընկերը Հայաստանում՝ առաջնահերթությունը տալով հաճախորդի շահերին և պահպանելով բարձր բարեվարքություն: Ընկերությունն ունի կայուն արժեքներ, բանիմաց բաժնետերեր և գործընկերների գլոբալ ցանց:

Դայմենշնը արդեն երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է հաղթող Հայաստանի ֆոնդային բորսայի և Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից AMX ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում՝

-- Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի անդամի լավագույն աշխատակից անվանակարգում՝ 2020 թվականին:

-- Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի անդամի լավագույն աշխատակից անվանակարգում՝ 2021 թվականին։

Ընկերությունը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։

«Դայմենշն» ՓԲԸ-ի մասին ավելին իմանալու համար այցելեքկայքկամ հետևեքֆեյսբուքյան էջին։

Հայերեն English Русский

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացմանը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում քննարկվել են կարգապահության, առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ հարցեր

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը չորրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Օլիմպիադայում

Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել

Ինտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձի

Սիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայող

Սեպտեմբերի 21-ի միջոցառումների անոնս

Հորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները

Ոստիկանությունում կամ փրկարար ծառայությունում 10 տարի անընդմեջ ծառայած անձանց պարտադիր զինծառայության պարտականությունը կարող է համարվել իրացված