Հասարակական

Դավիթ Բաբայանն ու Վիկի Մարաշլյանը քննարկել են Արցախում և տարածաշրջանում տիրող իրավիճակը

1 րոպեի ընթերցում

Դավիթ Բաբայանն ու Վիկի Մարաշլյանը քննարկել են Արցախում և տարածաշրջանում տիրող իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 27-ին այցելել է Հայ օգնության միության (ՀՕՄ) գրասենյակի Արևմտյան Ամերիկայի կենտրոնական վարչություն և հանդիպել վարչության ատենապետուհի Վիկի Մարաշլյանի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, քննարկվել են Արցախում և տարածաշրջանում տիրող իրավիճակին, հնարավոր զարգացումներին առնչվող հարցեր։

Դավիթ Բաբայանը բարձր է գնահատել ՀՕՄ-ի կողմից Արցախում իրականացվող ծրագրերը և Արցախին մշտապես սատարելու պատրաստակամությունը։

Հանդիպմանը մասնակցել են նաև Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում Արցախի Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում