ՀՀ վարչապետը Հունաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքներին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ կառավարությունից, վարչապետը ողջունել է պարոն Դենդիասի այցը Երևան և նշել հայ-հունական հարաբերությունների դինամիկ զարգացման կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ այս այցը նոր ազդակ կհաղորդի երկկողմ փոխգործակցությանը:

Միաժամանակ, ՀՀ կառավարության ղեկավարն ընդգծել է Նյու Յորքում կայացած Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման կարևորությունը՝ մարտահրավերներին համատեղ դիմագրավելու, տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ապահովելու, ինչպես նաև տարբեր ուղղություններով հարաբերություններն ընդլայնելու առումով: Վարչապետը հույս է հայտնել, որ բարձր մակարդակի փոխայցելությունները կկրեն ինտենսիվ բնույթ:

Նիկոս Դենդիասը նշել է, որ Հունաստանը ևս մեծապես կարևորում է Հայաստանի հետ բազմակողմ հարաբերությունների հետևողական զարգացումը: Նա նշել է, որ Նյու Յորքում կայացած եռակողմ հանդիպումը եղել է արդյունավետ ու քննարկումներն այդ ձևաչափով կրելու են շարունակական բնույթ:

Հունաստանի ԱԳ նախարարի խոսքով՝ հույն և հայ-ժողովուրդներին միմյանց է կապում դարավոր բարեկամությունը և իրենք հանձնառու են երկկողմ փոխգործակցությունը բարձրացնել նոր մակարդակի:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ: Վարչապետ Փաշինյանը մանրամասն անդրադարձել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքներին: Կառավարության ղեկավարը ՀՀ տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերման և նոր ագրեսիա թույլ չտալու առումով ընդգծել է միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը:

Վարչապետը նաև անդրադարձել է տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ Հայաստանի դիրքորոշումներին:

Նիկոս Դենդիասը հավելել է, որ Հունաստանը կներդնի բոլոր ջանքերը՝ նպաստելու ժողովրդավարական ու եղբայրական Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերների հաղթահարմանը:

Հայերեն العربية English Español Français Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան