ԱՍՀ և ՏԿԵ նախարարները հանդիպել են միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը սեպտեմբերի 26-ին հանդիպել են Հայաստանում գործունեություն իրականացնող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության սահմանների նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակում նախարարությունների կողմից տարվող աշխատանքներին, այդ թվում՝ տեղահանված քաղաքացիներին սոցիալական աջակցության տրամադրմանը, «Առաջնային կարիքի հաշվառման» և «Սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզ» հարթակների գործարկմանը, միջազգային գործընկերների հետ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։

Նշվում է, որ Նարեկ Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին՝ հատկապես ճգնաժամային իրավիճակներում ՀՀ կառավարության կողքին լինելու և անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու համար։

«Գործընկեր գերատեսչությունների և միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքը կարող ենք կազմակերպել երեք ուղղությամբ՝ ՏԿԵ նախարարության հետ համատեղ ծրագրերի իրականացում՝ ուղղված խոցելի համայնքներին և Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ճգնաժամային իրավիճակում հայտնված մարզերին, երկրորդ՝ միջազգային գործընկերների ներգրավում՝ պետական գործող ծրագրերում և երրորդ՝ տեղահանվածներին աջակցության տրամադրում՝ ըստ առաջնահերթությունների»,- մանրամասնել է ԱՍՀ նախարարը։

Ըստ աղբյուրի՝ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ևս ընդգծել է համատեղ իրականացվող ծրագրերի արդյունավետության դերը և հավելել․ «Նախարարությունները, մարզպետարանների և համայնքների հետ համագործակցությամբ, շարունակում են անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել՝ առկա խնդիրների վերհանման և նպատակաուղղված, թիրախային լուծումներ տալու ուղղությամբ։ Տեղահանվածներին առնչվող հրատապ հարցերից բացի, կան նաև երկարաժամկետ լուծում պահանջող խնդիրներ, որոնց ուղղությամբ ևս քայլեր են ձեռնարկվում»։

Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում քննարկվել են միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների առաջարկները, նրանց կողմից արձանագրված խնդիրները, համագործակցության տարբերակները։ Նրանք պատրաստակամություն են հայտնել՝ ներդնել ռեսուրսներ և ջանքեր՝ ըստ անհրաժեշտության թիրախային ու հասցեական աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ։

Հայերեն

Կառավարությունը միջոցներ է հատկացրել մարզական ենթակառուցվածքների զարգացման նպատակով

Շաքարի ներմուծողների թիվն ավելացել է, շուկայի ուսումնասիրությունը շարունակվում է․ Շուշան Սարգսյան

Դպրոցներում սպառողական կրթություն ներդնելու աշխատանքներ են սկսվել․ Շուշան Սարգսյան

Ղազախստանում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում

Առանց Իրանի յոթ պայմանների կատարման ԱՄՆ-ի հետ բանակցություններում առաջընթաց չի լինի. Ղալիբաֆ

ԱԺ-ում պատգամավորները բարձրացրել են առցանց տաքսիների գների և միջնորդավճարների հիմնավորվածության հարցը

Թաիլանդի մի քանի շրջան աղետի գոտի է հայտարարվել հեղեղումների պատճառով

Մհեր Գրիգորյանն ու Յոհաննես Լուխները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացը

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ քրեական գործով կալանավորվել է ՀԿԱԾ Շիրակի ստորաբաժանման պետը

«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է». IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին