Գեղարքունիքի մարզում սկսվել է կարտոֆիլի բերքահավաքը

1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արդեն մեկ շաբաթ է, ինչ Գեղարքունիքի մարզի տնտեսություններում սկսվել եւ ընթանում է կարտոֆիլի բերքահավաքը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունից, սեպտեմբերի 26-ի դրությամբ մարզի տնտեսություններում ցանված 7004 հեկտար կարտոֆիլի ցանքերից բերքահավաք իրականացվել է շուրջ 450 հեկտարի վրա։ Մեկ հեկտարի միջին բերքատվությունը չի գերազանցում 180 ցենտները։ Եղած տեխնիկան եւ աշխատուժը բավարար են՝ բերքահավաքը ժամանակին ավարի հասցնելու համար։ «Նախորդ տարիների համեմատ այս տարվա ցածր բերքատվությունը պայմանավորված է եղանակային անբարենպաստ պայմաններով։ Շուրջ 70 օր տեւած ջերմային բարձր ֆոնը եւ հարավային չոր քամիները ազդեցին կարտոֆիլի բերքատվության վրա՝ թույլ չտալով, որ ձեւավորված պալարը խոշորանա։ Կարտոֆիլի բերքահավաքը Գեղարքունիքում կշարունակվի մինչեւ հոկտեմբեր ամսի երկրորդ կեսերը»,-ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Դատախազը դատարան է հանձնել Կամո Արեյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան

Իսպանիայում շոգի պատճառով եղանակային տագնապի դեղին և նարնջագույն մակարդակ է հայտարարվել

Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Բելգիայի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը. ԱԳՆ

Ակբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը

Լիբանանյան զորքերը սկսել են տեղակայվել երկրի հարավում՝ Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո

Հնդկաստանը ՌԴ բարձրաստիճան դիվանագետին կանչել է ԱԳՆ՝ հրթիռային հարվածից 4 հնդիկ նավաստու զոհվելու կապակցությամբ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի ներկայացուցիչների հետ

Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները

Իսրայելը շահագրգռված չէ ներքաշվել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության մեջ. Սմոտրիչ