Վրաստանի մաքսային անցակետերն անցել են աշխատանքի հատուկ ռեժիմի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի մաքսային անցակետերն անցել են աշխատանքի հատուկ ռեժիմի, ավելացել Է մաքսային սպաների թվաքանակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է երկրի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության հայտարարության մեջ:

«Ավելացող տրանսպորտային ապրանքահոսքի պայմաններում ընդհանուր առմամբ տարածաշրջանում բոլոր մաքսային անցակետերն անցել են աշխատանքի հատուկ ռեժիմի»,-ասված Է հայտարարության մեջ: Իսկ այնտեղ նշվել Է, որ «Վրաստանի անցակետերում 24-ժամյա ռեժիմով մաքսային հսկողության ընթացակարգերի անխոչընդոտ իրականացման նպատակներով ավելացել Է մաքսային սպաների թվաքանակը»:

Բացի այդ, «Վերին Լարս» ռուսաստանյան մաքսային անցակետում բարդացել են բեռնատար մեքենաների մաքսային հսկողության ընթացակարգերը, որոնք շարժվում են Վրաստանից Ռուսաստան («Կազբեգի» մաքսային անցակետով): Անընդմեջ միջազգային ապրանքաշրջանառություն ապահովելու նպատակով եկամուտների ծառայությունը, հաշվի առնելով մաքսային անցակետերի համատեղ դիմումը, ինտենսիվ հաղորդակցության մեջ Է գտնվում հարեւան երկրների (Թուրքիայի, Ադրբեջանի եւ Հայաստանի) մաքսային վարչակազմերի հետ, որպեսզի անհապաղ այլընտրանքային մաքսային անցակետեր գտնի եւ բեռնատար մեքենաները տեղ հասնեն, հաղորդել Է Sputnik-ը:

Հայերեն Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը