Քաղաքականություն

«Ազգային առաջընթաց» կուսակցությունը հայտարարում է Երևանի ավագանու ընտրություններում մասնակցելու մասին

1 րոպեի ընթերցում

«Ազգային առաջընթաց» կուսակցությունը հայտարարում է Երևանի ավագանու ընտրություններում մասնակցելու մասին

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազգային առաջընթաց» կուսակցությունը հայտարարում է Երևանի ավագանու ընտրություններում մասնակցելու մասին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կուսակցությունը այս մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Կարծում ենք, որ երևանցիները ավագանիում պետք է ունենան նոր ներկայացուցիչներ, ովքեր ոչ միայն հասկանում են առկա խնդիրների էությունը և ունակ ենք դրանք լուծել, այլև, ինչը ոչ պակաս կարևոր է, ունեն ազատություն և ինքնուրույնություն այդ քայլերը իրագործելու համար»,- նշված է կուսակցության հայտարարության մեջ:

Կուսակցությունը նաև հայտնում է, ու Երևանի ավագանու ընտրություններում իրենց ցուցակը կգլխավորի վարչության անդամ Հայկ Գրիգորյանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում