ԱԳ նախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին է ներկայացրել Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 23-ին հանդիպում է ունեցել ՄԱԿԳլխավորքարտուղարի Քաղաքական և խաղաղարարության հարցերով տեղակալՌոզմարիԴիԿարլոյի հետ։

«Արմենպրես»-ին ԱԳ նախարարությունից տեղեկացրին, որ Արարատ Միրզոյանը ներկայացրել էՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը։Նախարար Միրզոյանը անթույլատրելի է համարել Ադրբեջանի ԶՈՒ կողմից միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումները և պատերազմական հանցագործությունները, շեշտելով, որ դրանք պետք է արժանանան համապատասխան գնահատականի։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարըկարևորել է միջազգային հանրության կողմից ագրեսորի՝ հասցեական և հստակ դատապարտման անհրաժեշտությունը՝ նշելով, որ անհասցե արձագանքները պարարտ հող են նախապատրաստում նոր ադրբեջանական ագրեսիաների համար: Այդ տեսանկյունից հայկական կողմը կարևորել է ՄԱԿ ԱԽ հրատապ նիստի ընթացքում հնչած թիրախային գնահատականները։

Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում կայունության հաստատման նպատակով ՄԱԿ-ի ներգրավման մեծացման հնարավոր մեխանիզմների շուրջ:

Արարատ Միրզոյանը ևՌոզմարիԴիԿարլոն քննարկել են նաևՀայաստան-ՄԱԿ համագործակցության օրակարգին, Հայաստանում անցկացվող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցեր։

Հայերեն العربية English Español Русский